Բաժիններ՝

Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում, Գոգավանում և Բագրատաշենում։

Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաև տղաների կրթությունը, նախասիրությունները և ընդունակությունները։

Հիշեցնենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռևս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային և մաքսային ծառայություններում աշխատելուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930