
«Արարատ-Արմենիա»-ն գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում «Արարատ-Արմենիա»-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիա»-ն ուժերը չափեց «Լեռնային Արցախ»-ի հետ և առավելության հասավ 1:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Արտյոմ Ավանեսյանը և Մաիլսոն Լիման: «Լեռնային Արցախ»-ի հեղինակության գնդակը խփեց Մաթար Բադջիեն:
«Արարատ-Արմենիա»-ին դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Նախօրեին հաջորդ փուլ էր դուրս եկել «Նորավանք»-ը: Հաջորդիվ միմյանց դեմ կմրցեն նաև «Վան»-«Սևան», ԲԿՄԱ-«Փյունիկ» զույգերը: