Դժբախտ պատահար Գյումրիում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու ՍՊ ընկերության տարածքում քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երբ ընկերության տարածքում կայանված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ Արմեն Մուրադյանը կցորդիչի հետնամասում ստուգման աշխատանքներ էր կատարում, մեքենայի պնևմատիկ ամբարձիչը օդ է թողել, ինչի հետևանքով վարորդը մնացել է մեխանիզմների արանքում և մահացել:
Նախապատրաստվում են նյութեր: