ԱԺ խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է գումարել:

Նիստի ընթացքում հաստատվել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը: Այսպիսով՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունից ընդգրկված են նաև խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, «Հայաստան» դաշինքից պատվիրակության կազմում է ընդգրկվել Արմեն Գևորգյանը, իսկ փոխարինող կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը, իսկ «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930