COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 226,3 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 226 միլիոն 388 հազար 410: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 659 հազար 871 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 41 միլիոն 536 հազար 615 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 660 հազար 618-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 347 հազար 325-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 433 հազար 928 մարդ:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 32 միլիոն 810 հազար 845-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 439 հազար 20 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 34 հազար 610 հիվանդացած, մահացել է 588 հազար 597 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 599,6:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2055, Հնդկաստանում՝ 318, Բրազիլիայում՝ 2746 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: