Լյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։

Մասնավորապես, Սարգսյանները պահանջում են վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Դավթյանի կողմից 2020թ հոկտեմբերի 7-ին կայացված՝ հայցվորներին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումները դատարան մուտք են եղել սեպտեմբերի 14-ին, որոնցից մեկը՝ Սարգսյանի դստեր կողմից ներկայացված՝ մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին, իսկ Նարեկ Սարգսյանի հայցադիմումը՝ դատավոր Արթուր Ավագյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930