«Ռուսաստանում ադրբեջացիները հայերին միջէթնիկական կոնֆլիկտի են հրահրում…». Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․   «Դեռևս անցած ամիս էի գրել, որ հայազգի Սամվելին սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով՝ կոկորդը կտրելով(իբր թե իրենց շեհիդների ծնողներին է վիրավորել):

Իրականում խնդիրը կայանում է այլ հարցում. Սամվելը, ով հանդիսանում է SisMasis〽️(https://t.me/sisumasis) տելեգրամ ալիքի ղեկավար(ադմին) իր հերթին Ռուսաստանում լուրջ հակազդման և զսպող բավական լուրջ գործնեություն է ծավալում ընդդեմ ադրբեջանական հակահայկական քարոզչությանը: Ավելին հանդես գալիս հայանպաստ ռուս գործիչների պաշտպանությամբ, օրինակ

«Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովի պաշտպանությունը:
Այժմ Սամվելի ահա այս լուսանկարով տեքստը տարածում են Մոսկվայի փողոցներով, որտեղ գրված է, որ իբր Սամվելը մանկապիղծ է և իրենց հայրենակիցներին կոչ են անում գտնել իրեն:

Այսպիսով, նախադեպ են ստեղծում, շինծու ու հայատյաց ստերով վարկաբեկել Սամվելին կամ գտնել մի մոլեռանդ ադրբեջանցու ով սպանության փորձ կիրականացնի:

Հ.Գ. Ադրբեջանցիները նույն բարբարոսն են ու երբեք չեն էլ փոխվի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930