
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում որոշում է կայացվել հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացնել Երևանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում: Տաջիկստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին կնշվի Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը:
«Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում: Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ Երեւանում»,- ասել էր Փաշինյանը։
Հայաստանը սեպտեմբերի 16-ից ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։