Բաժիններ՝

Անհայտ անձը հարձակվել է Վորոնեժի մարզի ոստիկանական բաժանմունքի վրա

Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա: Այդ մասին հաղորդել է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 05:30-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) Լիսկի քաղաքում:

Զինվորականի հանդերանքով անհայտ անձը ինքնաձիգով թափանցել է շրջանային բաժանմունք, վիրավորել աշխատակցին, ինչից հետո անհայտացել է «Նիվա» ավտոմեքենայով:

Այժմ նրան որոնում են: ԶԼՄ-ները գրում են, որ հարձակումից հետո պայթյուն է որոտացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս