
Վնասազերծվել է «Մեծ Սահարայի իսլամական պետության» պարագլուխը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական զորքերի կողմից «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի վնասազերծման մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Սախել աֆրիկյան տարածաշրջանը մայրցամաքի ամենապրոբլեմայիններից մեկն է ահաբեկչական գործունեության եւ անօրինական միգրացիայի պատճառով: 2014 թվականին Ֆրանսիան այս տարածաշրջանում սկսել է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այդ առաքելությանն աջակցում է «Սախելի հնգյակ» (G5) տարածաշրջանային կառույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: