
Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը

Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդլայնված նիստին հայկական կողմից մասնակցում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարները պաշտոնական ճաշ կունենան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։
Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։