
ԱԺ աշխատակազմը հավաքվել էր պլաստիկե շշերը, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, և բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, և նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։
Հիշեցնենք, որ ջրի պլաստիկե շշերը, որպես զենք, առաջինը կիրառեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շշահարելով Շիշ բռնողին, ապա մյուսները ներգրավվեցին այդ մարտերում, բայց մի քանի օր անց ջրի շշերը կրկին դրվել էին սեղաններին, քանի որ կրքերը հանդարտվել էին։ Երեկ դրանք հավաքվել էին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել նրան»։