
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 3 դեպք․ 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 501 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 101-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։