Բաժիններ՝

Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ տան դուռը բացել՝ փող ու գուլպա են գողացել…

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։

Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։ Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։

Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերեցին Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվեցին։ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։

Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930