Բաժիններ՝

Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Նրա մոտ մեթամֆետամին կար։

Այնուհետև հայտնաբերվեց 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում հայտնի դարձավ, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Աղջիկը կալանավորված է։ Անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։ Ոստիկանության ծառայողների միջոցառումներն այս դեպքում ևս արդյունք տվեցին։ Պարզվեց աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։

Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը ու հայտնաբերեցին 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս