
Երթևեկելի հատվածից ավտոմեքենայի դուրս գալու և գլխիվայր շրջվելու հետևանքով տուժել է մեկ մարդ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: