
Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հաղորդում են մեսենջերի աշխատանքում արձանագրված խափանումների մասին: Այդ մասին վկայում են Downdetector-ի կայքի տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսներում տեղի ունեցող խափանումներին ու անջատումներին։
Երեւանի ժամանակով 15:48-ի դրութամբ գրանցվել է 333 բողոք: Սոցցանցի օգտատերերի 52 տոկոսը գանգատվում է հավելվածի աշխատանքում արձանագրված անսարքություններից, 35 տոկոսը՝ սերվերի միանալու հետ կապված խնդրից, 13 տոկոսը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդրից: Խնդիրների են բախվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների բնակիչները:
Telegram-ը մեսենջեր է, որը թույլ է տալիս բազմաթիվ ձեւաչափերի հաղորդագրություններ եւ մեդիաֆայլեր փոխանակել:
Նախագիծն ստեղծվել է 2013 թվականին Պավել Դուրովի կողմից, որը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի հիմնադիրն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: