«Դժվար է ընդունել, բայց պետք է սպասել»․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0:3):
«Մենք ունեինք ընդամենը երեք հարձակվող: Մարտավարական առումով եղան պահեր, երբ մենք վերահսկում էինք խաղը:
Հիմա իրավիճակն այսպիսին է։ Չեմ կարող բողոքել գործի նկատմամբ խաղացողների վերաբերմունքից, բայց թիմում որակական տարբերություն կա:
Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր երկու-երեք տարի հետո ավելի լավը կդառնան: Շատ դժվար է ընդունել, բայց պետք է սպասել, որ իրավիճակը լավանա, և վնասվածք ունեցողները վերադառնան:
Այսօր երկրպագուները ֆենոմենալ էին, կարծում եմ՝ այսօր նրանք հասկացողություն ցուցաբերեցին»,- ասել է Կումանը:
Սիրարփի Աղաբաբյան