
Ռոնալդուն կրկնել է Կասիլյասի ռեկորդը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում էր Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյսի» դեմ խաղում:
Պորտուգալացին մրցաշարում անցկացրեց 177-րդ խաղը: 36-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայի ամենաշատ հանդիպումների համար:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 53 խաղ, «Ռեալի» կազմում՝ 101, «Յուվենթուսի» կազմում՝ 23: Չեմպիոնների լիգայում հարձակվողը խփել է 13 գոլ:
Սիրարփի Աղաբաբյան