
Արարատ Միրզոյանը և Արշակ Կարապետյանը օդանավի անսարքության պատճառով չեն մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին

Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հրապարակված լուսանկարներում բացակայում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
ԱԳՆ-ից նախարար Միրզոյանի բացակայությունը մասնավորապես պատճառաբանել են օդանավի անսարքությամբ:
«Նախարարը վաղն արդեն այնտեղ կմասնակցի աշխատանքներին»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նույն խնդիրն է նաև Արշակ Կարապետյանի չմեկնելու պարագայում. «Իրենք միասին պետք է մեկնեին Դուշանբե, ու այդ չվերթի ինքնաթիռի հետ կապված խնդիր է առաջացել. իրենք վաղվա նիստին պետք է ներկայանան»: