Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի թիվ 5, 7, Ուլնեցի փողոցի թիվ 49, 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն` Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի և Գետափնյա փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի հաղորդագրությունում: