«Բարսելոնան» կսկսի բանակցել Արսեն Զախարյանի հետ
Ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտարարել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ:
«Արսեն Զախարյանի ելույթները «Դինամոյում», պատանեկան Եվրո-ում և նրա դեբյուտը Ռուսաստանի մեծահասակների հավաքականում աննկատ չմնացին Եվրոպայում: Իմ տեղեկություններով՝ հայտնվեց մի գրանդ, որը լրջորեն հետաքրքրված էր Արսենով:
Դա «Բարսելոնան» է: Զախարյանի խաղը գնահատելու համար կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ մեկնել են Մոսկվա՝ «Դինամոյի» հանդիպումներին: «Բարսան» գոհ էր իր տեսածից և պատրաստ է բանակցել՝ ինչպես «Դինամոյի», այնպես էլ՝ անձամբ ֆուտբոլիստի հետ: Բանակցությունները պետք է տեղի ունենան առաջիկա շաբաթների ընթացքում:
Հավանաբար, այս աշնանը «Բարսան» կցանկանա համաձայնության գալ Զախարյանի տրանսֆերի հարցում և ամրագրել ապագա գործարքը: Այն կարող է տեղի ունենալ 2022 թվականի ամռանը՝ կախված այն բանից, թե ինչպես կզարգանան բանակցությունները: Ինքը՝ Զախարյանը, նախատեսում է առնվազն այս մրցաշրջանում ամբողջությամբ խաղալ «Դինամոյում»:
Ավելի վաղ Զախարյանով հետաքրքրվում էին «Բրյուգեն», «Լայպցիգը» և «Սասուոլոն»»,- գրել է Նոբել Առուստամյանը Telegram-ի ալիքում:
Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իր որդին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Ես դեռ նման լուրեր չեմ լսել: Գիտեք, ես դեռ ոչինչ չեմ ուզում ասել: Աղմուկի կարիք չկա: Հիմա դրա ժամանակը չէ: Ժամանակը կգա, Աստված տա, կտեսնենք»,- ասել է Զախարյան ավագը:
Սիրարփի Աղաբաբյան