
Հայկ Իշխանյանը «Փյունիկ»-ից տեղափոխվել է ԲԿՄԱ

«Փյունիկ» ՖԱ-ն և պաշտպան Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ԲԿՄԱ-ում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա պաշտպանն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Փյունիկի» կազմում անցկացրել է 4 խաղ։
Իշխանյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է մի շարք հայկական ակումբներում իր ելույթներով։ Ֆուտբոլիստը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, որի կազմում անցկացրել է 13 խաղ։