
65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Էջմիածին-Արտիմետ ճանապարհին 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը հայտնվել է հետընթաց կատարող «Զիլ» և կայանված «Իվեկո» մեքենաների արանքում և ստացել մարմնական վնասվածքներ: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: