
Բուլղարիայում նոյեմբերին կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտնել է նոյեմբերի 14-ին երկրում՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու որոշման մասին: Նույն օրը երկրում տեղի կունենա նաև նախագահական հերթական ընտրության առաջին փուլը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ռադևը, ով առաջադրելու է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, նշել է, որ երկու ընտրությունները նույն օրն անցկացնելը կարևոր է ինչպես ժամանակ, այնպես էլ գումար խնայելու տեսանկյունից:
Նա հայտնել է, որ ցրելու է խորհրդարանը, նշանակելու նոր՝ ժամանակավոր կառավարություն և նշանակելու ընտրություններ օրենսդիրների կողմից պետբյուջեի վերանայումից հետո:
Նոյեմբերի ընտրությունները լինելու են երրորդ խորհրդարանական ընտրությունները՝ ապրիլին ու հուլիսին տեղի ունեցած քվեարկություններից հետո, երբ կորոնավիրուսի աճող թվերի և գնաճի պայմաններում ձախողվել էր կառավարության կազմման գործընթացը: