ԱՊՀ խաղեր. Հայաստանն այս պահին ունի 13 մեդալ
Կազանում անցկացվող ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանի հավաքականից նախավերջին օրը ելույթ ունեցան բադմինտոնիստները, կարատեիստները և սեղանի թենիսիստները:
Կարատե մարզաձևում Հայաստանի թիմը ներկայացուցչական էր՝ 4 մարզիկ, սակայն պատվո հարթակին կանգնեց միայն 60 կգ քաշային Գեղամ Նիկողոսյանը, որը բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց ռուս Գեորգի Բուրցևին: Ցավոք, իրենց ելույթներն առանց մեդալ ավարտեցին բադմինտոնիստները, իսկ սեղանի թենիս մարզաձևի միակ մեդալը մեր մարզիկները նվաճել էին նախօրեին, փոխանցում է armsport-ը:
Հայաստանի հավաքականն ունի 13 մեդալ: Պայքարի մեջ մնացել է միայն գեղարվեստական մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը: