Որոշման փոփոխության նախագիծ՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել ՀՀ կառավարութան 2011թ. հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ներկայացվող փոփոխության նպատակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և ոչ նյութական մշակութային ժառանգության մասին ՀՀ օրենքի դրույթներով պայմանավորված՝ թարմացնել ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որն անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու հայտեր ներկայացնելու համար:

Նախագծով առաջարկվում է ՀՀ՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ավելացնել գինու կարասի կիրառման ավանդույթը, թաղիքագործությունը, ավանդական ձիախաղերը, Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառը, շուլալ կարպետը, ուդը, քամանին և քեմանոն, հազարաշենը:

Նախագծով նաև սահմանված է, թե յուրաքանչյուր արժեք որ բնագավառին է պատկանում, տրված է դրա բնութագիր-նկարագրությունը, ներկայացված է պատմական տեղեկանք, թե երբ և ինչպես է ձևավորվել, ինչ զարգացումներ է ունեցել ու ինչ փոփոխությունների է ենթարկվել, և թե որ համայնքները, անհատները կամ խմբերն են օգտագործել կամ օգտվել այդ արժեքից:

Տեսանյութեր

Լրահոս