Երկու կարևոր խորհուրդ
– Կարմիր գինին միքստուրա չէ, որը կարելի է ընդունել, երբ կցանկանաք: Իսկ եթե դուք ամեն դեպքում խմում եք գինի, պետք է խմել այնպես, ինչպես ֆրանսիացիները` միայն սննդի հետ: Այն ոչ միայն բացառում է հարբելու տարբերակը, այլև գինու մեջ եղած հակաօքսիդանտները հակաթույն են հանդիսանում, հատկապես ճարպոտ սնունդ ընդունելու դեպքում:
– Շատ՝ չի նշանակում՝ լավ: Կարմիր գինի կարելի է խմել չափավոր քանակությամբ` օրը 1 բաժակ: Իհարկե, ֆրանսիացիները, որ գինի են խմում, 10 անգամ քիչ են մահանում սրտի հիվանդություններից, քան ամերիկացիները, բայց նրանք էլ մահանում են լյարդի ցիռոզից, ինչը լինում է ալկոհոլի չարաշահումից: