Բաժիններ՝

«Ի՞նչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի, եթե չունեք ՊՇՌ թեստ»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով տեստ կամ չեք պատվաստվել։

Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգելելու մասին պահանջել ԳՐԱՎՈՐ հիմնավորում։

Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ տեստի՝ գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։

Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի արդյունքում, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով։

Հիշեք, որ որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամանով իրավունք չունի հարկադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք բացառապես սեփական կամքով»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930