Բաժիններ՝

Ուկրաինայում կորոնավիրուսի 3615 նոր դեպք է գրանցվել անցած օրվա ընթացքում

Ուկրաինայում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3615 հաստատված նոր դեպք: Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է Facebook-ում։

«2021 թվականի սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային հիվանդության 3615 հաստատված նոր դեպք (նրանցից 348-ը՝ երեխաներ, 61-ը՝ բուժաշխատողներ)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամենաշատ հաստատված դեպքերը գրանցվել են Կիեւ քաղաքում (406), Խարկովի (341), Լվովի (292) եւ Օդեսայի (235) մարզերում:

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել 1056 մարդ, միեւնույն ժամանակ ապաքինվել է 1310 հոգի: Նաեւ գրանցվել է մահվան 76 դեպք:

Առողջապահության նախարարությում տեղեկացրել են, որ համավարակի ողջ ժամանակաշրջանում Ուկրաինայում կորոնավիրուսային վարակով հիվանդացել է 2 միլիոն 310 հազար 554 քաղաքացի, նրանցից ապաքինվել է 2 միլիոն 218 հազար 873 մարդ, մահացել է 54 հազար 251-ը: Երկրում անցկացվել է ընդհանուր առմամբ 12 միլիոն 217 հազար 31 ՊՇՌ-թեստ (անցած օրվա ընթացքում՝ 28 հազար 961):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս