Բաժիններ՝

Եգիպտոսում հայտնաբերվել է հունիսի վերջից ի վեր օրական ամենաբարձր COVID-ի աճը

Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 413 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի վերջից ի վեր: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները։

Նախորդ անգամ այդ ցուցանիշը հունիսի 26-ին Եգիպտոսում գերազանցել էր 400-ի նշագիծը:

Եգիպտոսում հիվանդացությունն աճում է վերջին շաբաթներին, իշխանություններն իրադրության վատթարացումը կապում են տարածվող «դելտա» շտամի հետ:

Համավարակի ժամանակաշրջանում Եգիպտոսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 292 հազար դեպք, որոնցից մահվան դեպքերի թիվը հասել է մոտավորապես 16,8 հազարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930