Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ:
«Կարծում եմ ՝ այն կարող է լինել, պոտենցիալ այդ թեմայի մեջ կա: Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա հարևանական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև», – ասել է Զելենսկին:
Նրա կարծիքով ՝ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: Եվ խնդիրը ոչ թե այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ է, որոնք մտցրել են այդ «ռուսական աշխարհ» եզրույթը և այլն, այլ այն, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ դրանից հետո կոտրվեց», – պնդում է Զելենսկին: