Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև՝ կառավարության անդամները՝ ընթերցելով օրենսդրությամբ ամրագրված հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ի շահ պետության և ժողովրդի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930