Բաժիններ՝

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930