Ավտովթարի պատճառով մահացել է վարորդի մայրը
Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը 2021թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 07:40-ի սահմաններում, «OPEL» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել:
Մեքենայի կողաշրջման հետևանքով վարորդի մայրը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: