Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Աֆղանստանից միգրանտների չվերահսկվող հոսքի ռիսկի մասին

Աֆղանստանից փախստականների չվերահսկվող հոսքի ռիսկներն անհանգստացնում են ՌԴ-ին եւ Կենտրոնական Ասիայի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի երկրները կապեր են պահպանում այս հարցի շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:

«Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ Աֆղանստանից փախստականների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման իրավաբանորեն ձեւակերպված մեխանիզմը ներկայում բացակայում է:

Դրա հետ մեկտեղ արտաքին գործերի նախարարությունների եւ արտասահմանյան հաստատությունների, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի ինստիտուտների գծով ակտիվորեն պահպանվում են համապատասխան կապերը: Փախստականների հնարավոր չվերահսկվող հոսքի հարցն անհանգստացնում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Աֆղանստանին սահմանակից Կենտրոնական Ասիայի երկրներին»,-ասել է Վոլինկինը:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս