Բաժիններ՝

Ոստիկանության ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։

Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։

Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին հանցագործությունը և մայրաքաղաքի Կորյունի փողոցից բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու, որը տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930