Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.80C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.7 0C