Բաժիններ՝

Գումարի դիմաց պաշտոնատար անձին վնասելու առաջարկ անող օգտատերը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10․000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930