«Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կապիտուլյանտների «թեթեւ ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը։

Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։

Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ», «մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում եւ խաղաղասիրություն», «դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։

Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ», որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է։

Տեսարաններ,տեսարաններ…

Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։

Դաժան է հնչում, բայց սա է իրականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930