Բաժիններ՝

ՌԴ ԱԻ նախարարը զոհվել է քաղաքացու կյանքը փրկելիս

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը Նորիլսկում իրականացվող վարժանքների ժամանակ զոհվել է։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են նախարարությունից։

«Մեծ ցավով հայտնում ենք, որ ծառայողական պարտքը կատարելիս, գտնվելով Նորիլսկում, արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջգերատեսչական զորավարժություններում, փրկելով մարդու կյանքը, ողբերգական մահով զոհվել է ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը»,- նշում են ՌԴ ԱԻՆ-ից։

Զինիչևը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 18-ից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930