Բաժիններ՝

Վերջին 31 տարվա Թուրքիայի աննախադեպ պարտությունը

Շարունակվում է աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։ Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի հավաքականին ու հաղթեց խոշոր հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեմֆիս Դեպայի հեթ-տրիկի, ինչպես նաև Դեվի Կլասենի, Գուուս Տիլի ու Դոնիլ Մանելի գոլերի շնորհիվ նիդերլանդցիները հաղթեցին 6-1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Նիդերլանդները շարունակում է գլխավորել G խումբը՝ 13 միավորով, իսկ Թուրքիան 11 միավորով 3-րդ հորիզոնականում է:

G խմբում Թուրքիայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նորվեգիայի հետ հոկտեմբերի 8-ին Ստամբուլում:

Պարտության պատճառով թուրք ֆուտբոլասերները սոցցանցերում բոյկոտ են սկսել թիմի գլխավոր մարզչի՝ Շենոլ Գյունեշի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Նշենք, որ Թուրքիան վերջին 31 տարվա ընթացքում առաջին անգամ է 5 գոլային տարբերությամբ պարտություն կրում: 1990թ. հոկտեմբերի 17-ին Թուրքիան Իռլանդիայի հետ ֆուտբոլային խաղում պարտվել էր 5-0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս