Բաժիններ՝

Պետք է խաղանք սառը գլխով և տաք սրտով. Բայրամյանը՝ Լիխտենշտեյնի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանի կարծիքով՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում ընտրանին պետք է գործի սառը գլխով և տաք սրտով:

«Մեզ վրա մեծ ճնշում չկար, որ մրցաշարային աղյուսակի առաջատարն էինք մինչև Գերմանիայի դեմ խաղը: Մեր հաջորդ հանդիպումը ցույց կտա, թե ինչ հետևություններ ենք արել Գերմանիայից կրած պարտությունից: Տղաներն ուզում են վերականգնվել այդ խաղից: Բոլորս էլ լավ հասկանում էինք, որ խաղում ենք Գերմանիայի նման թիմի հետ»,- նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է Բայրամյանը:

Վերջինս շեշտել է նաև, որ Լիխտենշտեյնի դեմ կարևոր հանդիպում է սպասվում: «Լիխտենշտեյնի դեմ պետք է սառը գլխով և տաք սրտով խաղանք»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս