Բեզանսոն քաղաքում բուժաշխատողներն ընդդիմացել են հիվանդանոց մուտք գործողի պարտադիր պատվաստված լինելու պահանջին

Համացանցում լայնորեն տարածվում է  ֆրանսիական Me՛dia 25 ալիքի տեսանյութը, ըստ որի՝ օրերս Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի Սեն Ժակ հիվանդանոցի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ հիվանդանոց մուտք գործողի պարտադիր պատվաստված լինելու պահանջի։

Նրանք հակաժողովրդավարական են համարում մոտեցումը, որով ցանկացած բուժառուի և նրա խնամակալին՝ հիվանդանոցում պարտադրում են ունենալ պատվաստված լինելու մասին հավաստագիրը։

«Ես ամաչում եմ տեսնել, որ առողջության անցագրի բացակայության պատճառով խնամքի հասանելիությունը մերժված է»,- նշում է բողոքի մասնակիցներից մեկը, իսկ գործընկերներն այրում են իրենց դիպլոմները և նետում վերնազգեստները՝ ի նշան բողոքի։

Ֆրանսիական տարբեր լրատվամիջոցները տեղեկացնում են նաև, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու՝ հակառակ նրա, որ որոշ ակտիվիստներ նկատողություն են ստանում իրենց նախաձեռնությունների համար։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930