Բաժիններ՝

Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել. նա կալանավորվել է

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։ Նա րոպեներ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։

Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել։ Այնուհետև, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, տիրացել էր գումարներին։ 31-ամյա տղամարդը կալանավորվել է։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930