Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։

Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղեւորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, եւ Իզմիրլյան ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930