Ուզում են արտախորհրդարանականներին էլ որևէ կերպ ընդգրկել. «Փաստ»

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։

Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց նման վարքագծով իշխանությունները փորձում են այնպիսի իմիտացիա ստեղծել, որ իբր իրենք ամեն հարցում նախաձեռնողական են և ցանկացած ձևաչափով կարող են գնալ համագործակցության, ինչպես նաև, որ թափանցիկ գործունեություն են ծավալում։

Թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում իշխանությունները պատրաստվում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, իրենց բնորոշմամբ՝ էլ ավելի հանրային և քաղաքական լայն շրջանակների հետ համընդգրկուն գործունեություն ցույց տալու նպատակով։

Մենք տեղեկություն ունենք նաև, որ այս ընթացքում ՔՊ պատգամավորները մի քանի անգամ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշների, հատկապես իրենց սատելիտ միավորների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930