Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունն Ամարաս վանական համալիր այցելելիս. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր այցելելիս, որը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմն իրականացնում է Ամարաս վանական համալիրում ուխտագնացների անվտանգության ապահովմանն ուղղված առաջադրանքը: Ուխտավորները համալիր են ժամանում ինչպես կազմակերպված շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտային միջոցներով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը:

Խաղաղապահներն ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են դեպի Մարտունիի շրջան: Նշվում է, որ նրանք ուխտավորների անվտանգությունն ապահովում են տեղաշարժի և վանական համալիրում պատարագի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս