Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 17.856 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են 17․856 կորոնավիրուսային վարակով ախտահարված: Այդ մասին վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Հիվանդության զոհ է դարձել 790 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 14․276 մարդ:
Նախօրյակին գրանցվել է 18․645 ախտահարված: Աճի տեմպը կազմում է 0,25 տոկոս, յոթ տոկոսը չունեն ախտանշաններ:
Առաջվա պես առավել բարձր ցուցանիշներ են նշվում Մոսկվայում:
Մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերված դեպքերի քանակությունը կազմել է 1463, Մոսկվայի մարզում՝ 891, Սանկտ Պետերբուրգում՝ 690, առավել ցածր ցուցանիշներ են գրանցվել Մագադանի մարզում՝ 26, Նենեցական ինքնավար օկրուգում՝ 12, Չուկոտկայում՝ երեք:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 7 միլիոն 30 հաար 455 մարդ, նրանցից 187․990-ը մահացել է, ապաքինվել է 6 միլիոն 285․7 քաղաքացի:
Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, հաշվում է շուրջ 218,9 մլն հիվանդացած, իսկ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով, նրանց թիվն արդեն գերազանցել է 220 միլիոնը: Չորսուկես միլիոն մարդու փրկել չի հաջողել:
Առավել բարդ իրադրություն է ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում էորրորդ հորիզոնականը՝ Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կոլումբիայից, Պերուից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: