Շենգավիթում կատարված սպանությունը բացահայտվել է
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02։55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։
Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։